Հոդված 3
Հոդված 3
Դատարանի նստավայրը
1. Դատարանի նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներում (հյուրընկալող պետություն):
2. Դատարանը հյուրընկալող պետության հետ կնքում է գլխավոր գրասենյակի վերաբերյալ համաձայնագիր, որը Մասնակից պետությունների ասամբլեայի կողմից հաստատվելուց հետո Դատարանի անունից կնքվում է Դատարանի նախագահի կողմից:
3. Դատարանը կարող է ցանկացած ժամանակ, երբ նպատակահարմար է համարում, նիստ գումարել այլ վայրում, ինչպես նախատեսված է սույն Կանոնադրությամբ: