Հոդված 30
Հոդված 30
Սուբյեկտիվ կողմը
1. Եթե այլ բան նախատեսված չէ, ապա անձը Դատարանին ընդդատյա հանցագործության համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի միայն այն դեպքում, երբ, ըստ օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների, այն կատարվել է դիտավորությամբ և գիտակցված:
2. Սույն հոդվածի նպատակներով՝ անձի մոտ առկա է դիտավորություն այն դեպքերում, երբ՝
ա) արարքի առնչությամբ անձը պատրաստվում է կատարել նման արարք,
բ) հետևանքի առնչությամբ անձը պատրաստվում է պատճառել այդ հետևանքը կամ գիտակցում է, որ այն կառաջանա դեպքերի բնականոն զարգացման դեպքում:
3. Սույն հոդվածի նպատակներով՝ «գիտակցված» նշանակում է տեղեկացված, որ այդ հանգամանքը գոյություն ունի, կամ որ հետևանքը կառաջանա դեպքերի բնականոն զարգացման դեպքում: «Գիտակցել» և «գիտակցաբար» հասկացությունները պետք է մեկնաբանվեն համապատասխան ձևով: