Հոդված 35
Հոդված 35
Դատավորների գործառույթների կատարումը
1. Բոլոր դատավորներն ընտրվում են որպես Դատարանի՝ մշտական հիմունքներով իրենց գործառույթներն իրականացնող անդամներ և այդ հիմունքներով գործառույթներն իրականացնում են իրենց լիազորության ժամկետի սկզբից:
2. Նախագահության կազմի մեջ մտնող դատավորներն իրենց գործառույթները մշտական հիմունքներով իրականացնում են իրենց ընտրվելու պահից սկսած:
3. Դատարանի աշխատանքի ծավալը հաշվի առնելով և Դատարանի անդամների հետ խորհրդակցելով՝ Նախագահությունը կարող է ըստ անհրաժեշտության որոշում կայացնել, թե որքանով է մյուս դատավորներից պահանջվում իրենց գործառույթներն իրականացնել մշտական հիմունքներով: Նման ցանկացած որոշում չպետք է հակասի 40-րդ հոդվածի դրույթներին:
4. Իրենց գործառույթները ոչ մշտական հիմունքներով իրականացնող դատավորների ֆինանսական ապահովության հարցերը կարգավորվում են 49-րդ հոդվածին համապատասխան: