Հոդված 38
Հոդված 38
Նախագահությունը
1. Նախագահը և առաջին ու երկրորդ Փոխնախագահներն ընտրվում են դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Նրանք իրենց գործառույթներն իրականացնում են երեք տարի ժամկետով կամ մինչև իրենց՝ որպես դատավորի, լիազորությունների ժամկետը լրանալը, նայած թե այդ ժամկետներից որն է ավարտվում ավելի վաղ: Նրանք կարող են վերընտրվել մեկ անգամ:
2. Եթե Նախագահը բացակայում է կամ նրան բացարկ է հայտնվել, ապա Նախագահին փոխարինում է առաջին Փոխնախագահը: Եթե և՝ Նախագահը, և՝ աոաջին Փոխնախագահը բացակայում են, կամ նրանց բացարկ է հայտնվել, ապա Նախագահին փոխարինում է երկրորդ Փոխնախագահը:
3. Նախագահը և առաջին ու երկրորդ Փոխնախագահները միասին կազմավորում են Նախագահությունը, որը պատասխանատու է՝
ա) Դատարանի գործերի պատշաճ կառավարման համար՝ բացառությամբ Դատախազի գրասենյակի, և
բ) սույն Կանոնադրությանը համապատասխան նրան վերապահված այլ գործառույթների համար:
4. 3-րդ մասի “ա” կետով նախատեսված իր պարտականությունները կատարելիս Նախագահությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերով իր գործունեությունը համակարգում և համաձայնեցնում է Դատախազի հետ: