Անցնել բովանդակությանը

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Դատավորներին ազատելը և բացարկ հայտնելը

1. Նախագահությունը դատավորի խնդրանքով կարող է նրան ազատել սույն Կանոնադրությամբ նախատեսված գործառույթների կատարումից՝ Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:

2. ա) Դատավորը չի մասնակցում այն գործի քննությանը, որի առնչությամբ այս կամ այն հիմքով կարող է ողջամիտ կասկածի տակ դրվել նրա անկողմնակալությունը: Սույն կետին համապատասխան դատավորը գործի քննությունից հեռացվում է, եթե նա, inter alia, նախկինում որևէ կարգավիճակով ներգրավված է եղել Դատարանում քննվող տվյալ գործում կամ այն անձի առնչությամբ ազգային մակարդակում քննվող գործում, որի առնչությամբ իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում: Դատավորը գործի քննությունից հեռացվում է նաև այնպիսի այլ հիմքերով, ինչպիսիք կարող են նախատեսվել Ընթացակարգի և ապացուցման կանոններով:

բ) Դատախազը կամ այն անձը, որի նկատմամբ քննություն կամ քրեական հետապնդում է իրականացվում, կարող է սույն կետի համաձայն դատավորին բացարկ հայտնել:

գ) Դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ ցանկացած հարց որոշվում է դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Դատավորին, որին բացարկ է հայտնվել, իրավունք է տրվում ներկայացնելու իր նկատառումները տվյալ հարցի վերաբերյալ, սակայն նա որոշման կայացմանը չի մասնակցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։