Հոդված 43
Հոդված 43
Քարտուղարությունը
1. Քարտուղարությունը պատասխանատու է Դատարանի ոչ դատական բնույթի գործունեության կառավարման և սպասարկման համար՝ չսահմանափակելով Դատախազի՝ 42-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործառույթներն ու լիազորությունները:
2. Քարտուղարությունը գլխավորում է Քարտուղարը, որը Դատարանի վարչական գլխավոր պաշտոնատար անձն է: Քարտուղարն իր գործառույթներն իրականացնում է Դատարանի Նախագահի ղեկավարության ներքո:
3. Քարտուղարը և Քարտուղարի տեղակալը պետք է օժտված լինեն բարձր բարոյականությամբ, ունենան բարձր որակավորում և կատարյալ տիրապետեն Դատարանի աշխատանքային լեզուներից առնվազն մեկին և ազատ խոսեն այդ լեզվով:
4. Դատավորները Քարտուղարին ընտրում են ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ՝ հաշվի առնելով Մասնակից պետությունների ասամբլեայի ցանկացած առաջարկություն: Անհրաժեշտության դեպքում և Քարտուղարի առաջարկությամբ դատավորները նույն կարգով ընտրում են Քարտուղարի տեղակալ:
5. Քարտուղարն ընտրվում է հինգ տարի ժամկետով, կարող է վերընտրվել մեկ անգամ և աշխատում է լրիվ զբաղվածության հիմքով: Քարտուղարի տեղակալն իր պաշտոնը զբաղեցնում է հինգ տարի կամ այնպիսի ավելի կարճ ժամկետով, որը կարող է որոշվել դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ, ինչպես նաև կարող է ընտրվել Քարտուղարի տեղակալի գործառույթներն ըստ անհրաժեշտության կատարելու համար հրավիրվելու հիմքով:
6. Քարտուղարը Քարտուղարության կառուցվածքում ստեղծում է Տուժողների և վկաների հարցերով բաժին: Այդ բաժինը, խորհրդակցելով Դատախազի գրասենյակի հետ, ապահովում է պաշտպանության և անվտանգության միջոցներ, խորհրդատվական և այլ համապատասխան աջակցություն Դատարան ներկայացող վկաների, տուժողների, ինչպես նաև այն անձանց համար, որոնք կարող են ռիսկի ենթարկվել իրենց կողմից տրված ցուցմունքների հետևանքով: Այդ բաժնում ընդգրկվում են աշխատակիցներ, որոնք ունեն տրավմաների, ներառյալ՝ սեռական բնույթի բռնության հանցագործությունների հետ կապված տրավմաների հարցերով աշխատանքի փորձ: