Անցնել բովանդակությանը

Հոդված 44

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44

Աշխատակազմը

1. Դատախազը և Քարտուղարն իրենց համապատասխան գրասենյակներում նշանակում են պահանջվող որակավորմամբ աշխատակազմ: Դատախազի պարագայում դա ներառում է քննիչների նշանակումը:

2. Աշխատակազմ ներգրավելիս Դատախազը և Քարտուղարն ապահովում են արդյունավետության, կոմպետենտության և բարեվարքության բարձր մակարդակ և հաշվի են առնում, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), 36-րդ հոդվածի 8-րդ մասում շարադրված չափորոշիչները:

3. Քարտուղարը Նախագահության և Դատախազի համաձայնությամբ ներկայացնում է աշխատակազմի Կանոնակարգը, որում նախատեսվում են Դատարանի աշխատակազմի նշանակման, վարձատրության և աշխատակիցներին պաշտոնից ազատելու պայմանները: Աշխատակազմի Կանոնակարգը հաստատվում է Մասնակից պետությունների ասամբլեայի կողմից:

4. Դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է օգտագործել մասնակից պետությունների, միջկառավարական կազմակերպությունների կամ հասարակական կազմակերպությունների կողմից անվճար հիմքով գործուղված մասնագետների ծառայությունը՝ Դատարանի ցանկացած մարմնի աշխատանքին օգնելու համար: Դատախազը կարող է նման ցանկացած առաջարկ ընդունել Դատախազի գրասենյակի անունից: Անվճար հիմունքով գործուղված անձնակազմն աշխատանքի է ընդունվում Մասնակից պետությունների ասամբլեայի կողմից սահմանված ուղենիշներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։