Հոդված 46
Հոդված 46
Պաշտոնից ազատելը
1. Դատավորը, Դատախազը, Դատախազի տեղակալը, Քարտուղարը կամ Քարտուղարի տեղակալը զբաղեցրած պաշտոնից ազատվում են, եթե 2-րդ մասին համապատասխան դրա մասին ընդունվում է որոշում այն դեպքում, երբ՝
ա) պարզվում է, որ տվյալ անձը կատարել է լուրջ զանցանք կամ սույն Կանոնադրության համաձայն ստանձնած իր պարտականությունների լուրջ խախտում, ինչպես դա նախատեսված է Ընթացակարգի և ապացուցման կանոններում, կամ
բ) տվյալ անձն ի վիճակ չէ իրականացնել սույն Կանոնադրությամբ պահանջվող իր գործառույթները:
2. Դատավորին, Դատախազին կամ Դատախազի տեղակալին պաշտոնից ազատելու մասին որոշումն 1-ին մասին համապատասխան ընդունվում է Մասնակից պետությունների ասամբլեայի կողմից գաղտնի քվեարկությամբ՝
ա) Դատավորի դեպքում` մասնակից պետությունների ձայների երկու երրորդով՝ մյուս դատավորների ձայների երկու երրորդով ընդունված առաջարկության հիման վրա,
բ) Դատախազի դեպքում՝ մասնակից պետությունների ձայների բացարձակ մեծամասնությամբ,
գ) Դատախազի տեղակալի դեպքում՝ մասնակից պետությունների ձայների բացարձակ մեծամասնությամբ` Դատախազի առաջարկության հիման վրա:
3. Քարտուղարին կամ Քարտուղարի տեղակալին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը կայացվում է դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ:
4. Դատավորին, Դատախազին, Դատախազի տեղակալին, Քարտուղարին կամ Քարտուղարի տեղակալին, որի վարքագիծը կամ սույն Կանոնադրությամբ պահանջվող պաշտոնեական գործառույթներն իրականացնելու կարողությունը վիճարկվում է սույն հոդվածի հիման վրա, ընձեռվում է բոլոր հնարավորությունները, որպեսզի նա Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան ներկայացնի և ստանա ապացույցներ և ներկայացնի իր նկատառումները: Այդ անձը տվյալ հարցի քննարկմանն այլ կերպ մասնակցել չի կարող: