Անցնել բովանդակությանը

Հոդված 51

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51

Ընթացակարգի և ապացուցման կանոնները

1. Ընթացակարգի և ապացուցման կանոններն ուժի մեջ են մտնում Մասնակից պետությունների ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո:

2. Ընթացակարգի և ապացուցման կանոններում փոփոխություններ կարող են առաջարկվել՝

ա) ցանկացած մասնակից պետության կողմից,

բ) դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ, կամ

գ) Դատախազի կողմից:

Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Մասնակից պետությունների ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո:

3. Ընթացակարգի և ապացուցման կանոնների ընդունումից հետո, այնպիսի անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, երբ Դատարանն առնչվում է Կանոններով չնախատեսված որոշակի կոնկրետ իրավիճակի հետ, դատավորները կարող են ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունել ժամանակավոր կանոններ, որոնք կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ Մասնակից պետությունների ասամբլեան իր հաջորդ հերթական կամ հատուկ նստաշրջանում դրանք չի հաստատի, ուղղի կամ մերժի:

4. Ընթացակարգի և ապացուցման կանոնները, դրանց փոփոխությունները և ժամանակավոր կանոնները պետք է համապատասխանեն սույն Կանոնադրությանը: Ընթացակարգի և ապացուցման կանոնների փոփոխությունները, ինչպես նաև ժամանակավոր կանոնները հետադարձ ուժով չեն կիրառվում ի վնաս այն անձի, որի նկատմամբ իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում, կամ որը դատապարտվել է:

5. Կանոնադրության ու Ընթացակարգի և ապացուցման կանոնների միջև հակասության դեպքում Կանոնադրությունն ունի գերակայող ուժ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։