Անցնել բովանդակությանը

Հոդված 53

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53

Քննության նախաձեռնումը

1. Գնահատելով իրեն տրամադրված տեղեկությունները՝ Դատախազը նախաձեռնում է քննություն, եթե չի որոշում, որ չկան սույն Կանոնադրությանը համապատասխան գործողություններ կատարելու բավարար հիմքեր: Քննություն նախաձեռնելու վերաբերյալ որոշում ընդունելիս Դատախազը պարզում է, թե արդյոք՝

ա) Դատախազի տրամադրության տակ եղած տեղեկությունները ողջամիտ հիմքեր են տալիս ենթադրելու, որ կատարվել է կամ կատարվում է Դատարանին ընդդատյա հանցագործություն,

բ) գործը 17-րդ հոդվածի հիման վրա ընդունելի է կամ ընդունելի կլինի, և

գ) հանցագործության ծանրությունը և տուժողների շահերը հաշվի առնելով՝ այնուամենայնիվ, ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ քննությունը չի բխի արդարադատության շահերից:

Եթե Դատախազը որոշում է, որ չկան քննություն նախաձեռնելու ողջամիտ հիմքեր, և նրա որոշումը բացառապես հիմնվում է վերոհիշյալ «գ» կետում նշված դատողությունների վրա, ապա նա այդ մասին տեղեկացնում է Մինչդատական վարույթի պալատին:

2. Եթե քննության արդյունքում Դատախազը եզրակացնում է, որ քրեական հետապնդում սկսելու համար բավարար հիմքեր չկան, քանի որ՝

ա) չկան բավարար իրավական կամ փաստական հիմքեր 58-րդ հոդվածի համաձայն կալանավորման մասին որոշում կամ ներկայանալու մասին ծանուցում հայցելու համար,

բ) գործը 17-րդ հոդվածի համաձայն ընդունելի չէ, կամ

գ) հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցագործության ծանրությունը, տուժողների շահերը և ենթադրյալ հանցագործի տարիքը կամ տկարությունը, ինչպես նաև նրա դերը ենթադրյալ հանցագործության մեջ, քրեական հետապնդումը չի բխում արդարադատության շահերից,

ապա Դատախազն իր եզրակացության և դրա հիմքերի մասին տեղեկացնում է Մինչդատական վարույթի պալատին և 14-րդ հոդվածի համաձայն իրավիճակը ներկայացրած պետությանը կամ 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում՝ Անվտանգության խորհրդին:

3. ա) Հոդված 14-ի համաձայն իրավիճակը ներկայացրած պետության կամ 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում՝ Անվտանգության խորհրդի պահանջով, Մինչդատական վարույթի պալատը կարող է վերանայել Դատախազի՝ քննություն չնախաձեռնելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ 1-ին և 2-րդ մասերիհիման վրա ընդունած որոշումը և կարող է Դատախազին խնդրել վերանայել իր որոշումը:

բ) Դրանից բացի, Մինչդատական վարույթի պալատը կարող է իր նախաձեռնությամբ վերանայել Դատախազի՝ քննություն չնախաձեռնելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը, եթե այն կայացվել է բացառապես 1-ին մասի «գ» կամ 2-րդ մասի «գ» կետերի հիման վրա: Այդ դեպքում Դատախազի որոշումը կգործի Մինչդատական վարույթի պալատի կողմից հաստատվելուց հետո միայն:

4. Դատախազը կարող է նոր փաստերի կամ տեղեկությունների հիման վրա ցանկացած ժամանակ վերանայել քննություն կամ քրեական հետապնդում նախաձեռնելու մասին որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։