Անցնել բովանդակությանը

Հոդված 55

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55

Անձանց իրավունքները քննության ընթացքում

1. Սույն Կանոնադրությանը համապատասխան իրականացվող քննության առնչությամբ՝

ա) անձին չպետք է հարկադրել իր դեմ ցուցմունք տալուն կամ իր մեղքը խոստովանելուն,

բ) անձը չպետք է ենթարկվի հարկադրանքի որևէ ձևի, ճնշման կամ սպառնալիքի, խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի,

գ) եթե անձը հարցաքննվում է այն լեզվով, որը լավ չի հասկանում կամ որով լավ չի խոսում, նա պետք է օգտվի որակյալ թարգմանչի անվճար ծառայությունից և այնպիսի թարգմանություններից, որոնք անհրաժեշտ են արդարության պահանջները բավարարելու համար, և

դ) անձը չպետք է ենթարկվի կամայական ձերբակալման կամ կալանավորման, ինչպես նաև ազատազրկման ոչ այլ կերպ, քան այնպիսի հիմքով և այնպիսի ընթացակարգերին համապատասխան, որոնք ամրագրված են սույն Կանոնադրությամբ:

2. Այն դեպքերում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այս կամ այն անձը կատարել է Դատարանին ընդդատյա հանցագործություն և շուտով պետք է հարցաքննվի Դատախազի կամ ազգային իշխանությունների կողմից՝ համաձայն 9-րդհամապատասխան ներկայացված դիմումի, այդ անձն ունի նաև հետևյալ իրավունքները, որոնց մասին նա պետք է տեղեկացվի նախքան հարցաքննությունը.

ա) նախքան հարցաքննությունը տեղեկացվելու, որ հիմքեր կան ենթադրելու, թե նա կատարել է Դատարանին ընդդատյա հանցագործություն.

բ) պահպանելու լռություն, ընդ որում՝ լռելը չպետք է հաշվի առնվի մեղավորության կամ անմեղության հարցը որոշելիս.

գ) իր ընտրությամբ օգտվելու իրավաբանական օգնությունից, կամ եթե այդ անձը չի օգտվում իրավաբանական օգնությունից, ապա ցանկացած ժամանակ ստանալու իր համար նշանակված իրավաբանական օգնություն, եթե այդ են պահանջում արդարադատության շահերը, նաև անվճար, եթե տվյալ անձը չունի այդ օգնության դիմաց վճարելու հնարավորություն, և

դ) հարցաքննվելու պաշտպանի ներկայությամբ, եթե անձը կամովին չի հրաժարվում պաշտպանի ծառայությունից օգտվելու իրավունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։