Անցնել բովանդակությանը

Հոդված 57

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57

Մինչդատական վարույթի պալատի գործառույթներն ու լիազորությունները

1. Եթե սույն Կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա Մինչդատական վարույթի պալատն իր գործառույթներն իրականացնում է սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. ա) Մինչդատական վարույթի պալատի կողմից 15-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածների, 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 7-րդ մասի և 72-րդ հոդվածի համաձայն կայացված որոշումները կամ կարգադրություններն ընդունվում են պալատի դատավորների ձայների մեծամասնությամբ:

բ) Մնացած բոլոր դեպքերում Մինչդատական վարույթի պալատի դատավորը միանձնյա կարող է իրականացնել Պալատի՝ սույն Կանոնադրությամբ նախատեսված գործառույթները, եթե այլ բան նախատեսված չէ Ընթացակարգի և ապացուցման կանոններով կամ որոշված չէ Մինչդատական վարույթի պալատի դատավորների ձայների մեծամասնությամբ:

3. Սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներից զատ, Մինչդատական վարույթի պալատը կարող է՝

ա) Դատախազի դիմումով տալ այնպիսի հրամաններ և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քննության նպատակներով,

բ) 58-րդ հոդվածի համաձայն կալանավորված կամ Դատարան ներկայացած անձի դիմումով արձակել այնպիսի հրամաններ, ներառյալ 56-րդ հոդվածում թվարկված միջոցները, կամ հայցել Մաս 9-ում նախատեսված այնպիսի համագործակցություն, որը կարող է անհրաժեշտ լինել օգնելու անձին՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ) անհրաժեշտության դեպքում ապահովել տուժողների և վկաների անձնական կյանքի պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը, ապացույցների պահպանումը, այն անձանց պաշտպանությունը, որոնք կալանավորվել են կամ ներկայացել են Դատարանի ծանուցմամբ, ինչպես նաև ապահովել ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների պաշտպանությունը,

դ) թույլատրել Դատախազին մասնակից պետության տարածքում իրականացնել հատուկ քննչական գործողություններ՝ առանց Մաս 9-ի համաձայն այդ պետության կողմից համագործակցության համաձայնություն ստանալու, եթե հնարավորինս հաշվի առնելով համապատասխան պետության կարծիքը՝ Մինչդատական վարույթի պալատը տվյալ գործով պարզել է, որ այդ պետությունն ակնհայտորեն ի վիճակի չէ կատարել համագործակցության մասին դիմումը՝ իր պետությունում Մաս 9-ի համաձայն համագործակցության մասին դիմումը կատարելու համար անհրաժեշտ լիազորությամբ օժտված որևէ մարմնի կամ դատական համակարգի որևէ օղակի բացակայության պատճառով,

ե) այն դեպքում, երբ 58-րդ հոդվածի համաձայն տրվում է կալանավորման մասին որոշում կամ Դատարան ներկայանալու ծանուցում, և պատշաճ կերպով հաշվի առնելով ապացույցների ուժը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի իրավունքները, ինչպես նախատեսված է սույն Կանոնադրությունում ու Ընթացակարգի և ապացուցման կանոններում, 93-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետին համապատասխան դիմել պետություններին՝ ստանալու համագործակցության համար նրանց համաձայնությունը, մասնավորապես և գլխավորապես տուժողների շահերից ելնելով՝ բռնագրավման նպատակով պաշտպանական միջոցներ կիրառելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։