Անցնել բովանդակությանը

Հոդված 60

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60

Նախնական վարույթը Դատարանում

1. Անձին Դատարանին փոխանցելուց կամ անձի՝ կամավոր կամ Դատարան ներկայանալու ծանուցման հիման վրա Դատարան ներկայանալուց հետո Մինչդատական վարույթի պալատը հավաստիանում է, որ այդ անձը տեղեկացվել է այն հանցագործությունների մասին, որոնք ենթադրաբար կատարել է, և սույն Կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքների, ներառյալ՝ մինչև դատաքննությունն սկսելը ժամանակավոր ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելու իր իրավունքի մասին:

2. Անձը, որի նկատմամբ կայացվել է կալանավորման մասին որոշում, կարող է ժամանակավոր ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնել մինչև դատաքննությունն սկսվելը: Եթե Մինչդատական վարույթի պալատը հավաստիանում է, որ առկա են 58-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պայմանները, ապա այդ անձը շարունակում է մնալ կալանքի տակ: Եթե Մինչդատական վարույթի պալատը չի հավաստիանում դրանում, ապա տվյալ անձին ազատ է արձակում որոշակի պայմաններով կամ առանց որևէ պայմանի:

3. Մինչդատական վարույթի պալատը պարբերաբար վերանայում է անձին ազատ արձակելու կամ կալանքի տակ պահելու մասին իր որոշումը, և դա կարող է անել ցանկացած ժամանակ Դատախազի կամ տվյալ անձի դիմումով: Նման վերանայման արդյունքով Մինչդատական վարույթի պալատը կարող է փոփոխել կալանքի տակ պահելու, ազատ արձակելու կամ ազատ արձակելու պայմանների վերաբերյալ իր որոշումը, եթե համոզվել է, որ այդ են պահանջում փոփոխված հանգամանքները:

4. Մինչդատական վարույթի պալատն ապահովում է, որ մինչև դատաքննությունը Դատախազի անհիմն ձգձգման պատճառով ոչ ոք չարդարացված ժամկետով կալանքի տակ չպահվի: Նման ձգձգման դեպքում Դատարանը քննության է առնում անձին որոշակի պայմաններով կամ առանց որևէ պայմանի ազատ արձակելու մասին հարցը:

5. Անհրաժեշտության դեպքում Մինչդատական վարույթի պալատը կարող է ազատ արձակված անձի ներկայությունն ապահովելու համար կայացնել կալանավորման մասին որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։