Հոդված 66
Հոդված 66
Անմեղության կանխավարկածը
1. Յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը կիրառելի իրավունքին համապատասխան ապացուցված չէ Դատարանում:
2. Մեղադրյալի մեղավորության ապացուցումը Դատախազի պարտավորությունն է:
3. Մեղադրյալին դատապարտելու համար Դատարանը պետք է հավաստիանա, որ մեղադրյալի մեղավորությունը ողջամիտ կասկածից վեր է: