Անցնել բովանդակությանը

Հոդված 67

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67

Մեղադրյալի իրավունքները

1. Ցանկացած մեղադրանքի կապակցությամբ մեղադրյալը, լիարժեք հավասարության հիմքով, սույն Կանոնադրության դրույթների համաձայն, ունի իր գործի հրապարակային, արդար և անկողմնակալ լսումների, ինչպես նաև հետևյալ նվազագույն երաշխիքների իրավունք.

ա) մեղադրանքի բնույթի, պատճառների և բովանդակության մասին անհապաղ և մանրամասնորեն տեղեկացվել այն լեզվով, որը մեղադրյալը լիովին հասկանում է և որով խոսում է.

բ) ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու բավարար ժամանակ և հնարավորություն, ինչպես նաև ընտրված պաշտպանի հետ ազատորեն հաղորդակցվել գաղտնիության պայմաններում.

գ) առանց անհիմն ձգձգումների դատաքննություն.

դ) ելնելով 63-րդ հոդվածի 2-րդ մասից ներկա գտնվել դատաքննությանը և իր պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով, պաշտպան չունենալու դեպքում՝ տեղեկացվել իր այդ իրավունքի մասին, ցանկացած դեպքում, ի շահ արդարադատության, ունենալ Դատարանի կողմից նշանակված պաշտպան և նրա ծառայությունից օգտվել անվճար, եթե չունի դրա համար վճարելու բավարար միջոցներ.

ե) հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ պահանջել, որ նրանք հարցաքննվեն, ինչպես նաև դատարան կանչել իր օգտին ցուցմունք տվող վկաներին և նրանց հարցաքննել նույն պայմաններով, որոնցով հարցաքննվել են իր դեմ ցուցմունք տվող վկաները: Մեղադրյալն իրավունք ունի նաև իր պաշտպանության համար սույն Կանոնադրությամբ թույլատրելի համարվող փաստարկներ առաջադրել և այլ ապացույցներ ներկայացնել.

զ) օգտվել որակյալ թարգմանչի անվճար օգնությունից և ստանալ այն փաստաթղթերի թարգմանությունները, որոնք անհրաժեշտ են դատաքննության արդարության պահանջները բավարարելու համար այն դեպքերում, երբ որևէ վարույթի կամ Դատարան ներկայացված փաստաթղթերի կազմման ժամանակ օգտագործվող լեզուն այն լեզուն չէ, որը մեղադրյալը լիովին հասկանում է և որով խոսում է.

է) չենթարկվել ցուցմունք տալու կամ մեղքը խոստովանելու հարկադրանքի և իրավունք ունենալ պահպանելու լռություն, ընդ որում, լռության պահպանումը մեղավորության կամ անմեղության հարցի որոշման վրա չպետք է ազդի.

ը) առանց երդվելու` իր պաշտպանության համար հանդես գալ գրավոր կամ բանավոր հայտարարություններով, և

թ) ազատ լինել հակառակն ապացուցելու կամ հերքելու պարտավորությունից:

2. Ի լրումն սույն Կանոնադրության մեջ նախատեսված ցանկացած այլ հրապարակման՝ Դատախազը, հնարավորինս արագ, պաշտպանության կողմին է ներկայացնում իր տրամադրության կամ իր վերահսկողության տակ գտնվող ապացույցները, որոնք, նրա կարծիքով, վկայում են կամ պետք է վկայեն մեղադրյալի անմեղության կամ մեղքը մեղմացնող հանգամանքների առկայության մասին, կամ կարող են ազդել մեղադրանքի կողմի ապացույցների արժանահավատության վրա: Այս կետի կիրառման հետ կապված ցանկացած կասկած լուծում է Դատարանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։