Հոդված 73
Հոդված 73
Երրորդ կողմի տեղեկությունները կամ փաստաթղթերը
Եթե Դատարանը մասնակից պետությանը ներկայացնում է նրա տնօրինության, տրամադրության կամ հսկողության ներքո գտնվող այնպիսի փաստաթուղթ կամ տեղեկություն տրամադրելու պահանջ, որը որևէ պետության, միջկառավարական կազմակերպության կամ միջազգային կազմակերպության կողմից այդ պետության համար հրապարակվել է գաղտնիության պահպանման պայմանով, ապա այդ մասնակից պետությունը նման փաստաթղթի կամ տեղեկության հրապարակման համար պետք է ստանա այդ փաստաթուղթը կամ տեղեկությունը հրապարակած կողմի համաձայնությունը: Եթե հրապարակած կողմը մասնակից պետություն է, ապա այն կա՛մ համաձայնում է այդ տեղեկության կամ փաստաթղթի հրապարակմանը, կամ պարտավորվում է Դատարանի հետ կարգավորել փաստաթղթի կամ տեղեկության հրապարակման հարցը՝ 72-րդ հոդվածի դրույթների համաձայն: Եթե հրապարակած կողմը մասնակից պետություն չէ և հրաժարվում է հրապարակման համար համաձայնություն տալ, ապա հարցվող պետությունը Դատարանին տեղեկացնում է, որ չի կարող ներկայացնել այդ փաստաթուղթը կամ տեղեկությունները՝ դրանք հրապարակած կողմի նկատմամբ գաղտնիության պահպանման մասով նախկինում ստանձնած իր պարտավորության պատճառով: