Հոդված 74
Հոդված 74
Որոշման ընդունմանը ներկայացվող պահանջները
1. Դատական պալատի բոլոր դատավորները ներկա են լինում դատաքննության յուրաքանչյուր փուլի և բոլոր խորհրդակցություններին: Նախագահությունը կարող է առանձին դեպքերում, հաշվի առնելով առկա հնարավորությունները, նշանակել մեկ կամ ավելի պահեստային դատավորներ, որոնք ներկա կլինեն դատաքննության յուրաքանչյուր փուլի և կփոխարինեն Դատական պալատի անդամին, եթե վերջինս այլևս չկարողանա ներկա գտնվել:
2. Դատական պալատի որոշումը հիմնվում է նրա կողմից գործով ապացույցների և դատաքննության ողջ ընթացքի գնահատման վրա: Որոշումը չպետք է դուրս գա մեղադրանքներում շարադրված փաստերի և հանգամանքների և մեղադրանքներում կատարված ցանկացած փոփոխությունների շրջանակներից: Դատարանն իր որոշումը կարող է միայն հիմնավորել իրեն ներկայացված և իր կողմից դատաքննության ընթացքում քննության առնված ապացույցներով:
3. Որոշում կայացնելիս դատավորները պետք է փորձեն հասնել միաձայնության, իսկ դրա բացակայության դեպքում որոշումն ընդունվում է դատավորների ձայների մեծամասնությամբ:
4. Դատական պալատի խորհրդակցությունները գաղտնի են:
5. Որոշումն ընդունվում է գրավոր և պարունակում է Դատական պալատի՝ ապացույցներով և եզրակացություններով հիմնավորված եզրահանգումների լիարժեք ու պատճառաբանված շարադրանքը: Դատական պալատը կայացնում է մեկ որոշում: Միաձայնության բացակայության դեպքում Դատական պալատի որոշումը բովանդակում է դատավորների մեծամասնության և փոքրամասնության կարծիքները: Որոշումը կամ դրա ամփոփ տարբերակը հրապարակվում է դռնբաց նիստում: