Անցնել բովանդակությանը

Հոդված 75

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 75

Տուժողների վնասի հատուցումը

1. Դատարանը սահմանում է տուժողների կամ նրանց առնչվող վնասի հատուցման սկզբունքները, ներառյալ՝ ռեստիտուցիան, փոխհատուցումը և իրավունքների վերականգնումը: Այս հիմքով Դատարանը կարող է, ի պատասխան ներկայացված դիմումի կամ բացառիկ դեպքերում՝ իր նախաձեռնությամբ, իր որոշման մեջ սահմանել տուժողի կամ նրան առնչվող ցանկացած վնասի, կորստի և վնասվածքի ծավալն ու չափը՝ վկայակոչելովվ այն սկզբունքները, որոնց հիման վրա գործում է:

2. Դատարանը կարող է ընդունել դատապարտված անձին անմիջականորեն ուղղված կարգադրություն՝ տուժողների կամ նրանց առնչվող վնասի պատշաճ հատուցման վերաբերյալ, ներառյալ՝ ոեստիտուցիան, փոխհատուցումը և իրավունքների վերականգնումը:

Համապատասխան դեպքերում Դատարանը կարող է կարգադրել, որ որպես վնասի հատուցում տրվող գումարը վճարվի 79-րդ հոդվածով նախատեսված Նպատակային ֆոնդին:

3. Նախքան սույն հոդվածի համաձայն կարգադրություն ընդունելը, Դատարանը կարող է հրավիրել դատապարտված անձին, տուժողներին, այլ շահագրգիռ անձանց կամ շահագրգիռ պետություններին, և պետք է հաշվի առնի նրանց կամ նրանց անունից ներկայացված նկատառումները:

4. Սույն հոդվածով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս՝ Դատարանն իրեն ընդդատյա հանցագործության համար անձին մեղավոր ճանաչելուց հետո կարող է որոշել՝ անհրաժեշտ է արդյոք ձեռնարկել 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցներ՝ սույն հոդվածի համաձայն ընդունված կարգադրության կատարումն ապահովելու նպատակով:

5. Մասնակից պետությունը սույն հոդվածի համաձայն ընդունված որոշումը կատարում է այնպես, ինչպես եթե 109-րդ հոդվածի դրույթները կիրառելի լինեին սույն հոդվածի նկատմամբ:

6. Սույն հոդվածում ամրագրված որևէ դրույթ չպետք է մեկնաբանվի ի վնաս ազգային և միջազգային իրավունքով տուժողին վերապահված իրավունքների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։