Անցնել բովանդակությանը

Հոդված 76

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 76

Պատժի նշանակումը

1. Այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվում, Դատական պալատը քննության է առնում համապատասխան պատժի նշանակման հարցը և հաշվի է առնում դատաքննության ընթացքում ներկայացված՝ պատժին առնչվող ապացույցներն ու նկատառումները:

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում է 65-րդ հոդվածը, և մինչև դատաքննության ավարտը Դատական պալատն իր նախաձեռնությամբ կարող է, իսկ Դատախազի կամ մեղադրյալի դիմումով պարտավոր է Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան կազմակերպել լրացուցիչ լսում՝ պատժին առնչվող լրացուցիչ ապացույցներն ու նկատառումները քննության առնելու համար:

3. Այն դեպքում, երբ կիրառվում է 2-րդ մասը, 75-րդ հոդվածի համաձայն ներկայացված նկատառումները քննության են առնվում 2-րդ մասում նշված լրացուցիչ լսման ընթացքում և անհրաժեշտության դեպքում՝ ցանկացած այլ լրացուցիչ լսման ընթացքում:

4. Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում և հնարավորության դեպքում՝ մեղադրյալի ներկայությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։