Հոդված 79
Հոդված 79
Նպատակային ֆոնդը
1. Նպատակային ֆոնդը ստեղծվում է Մասնակից պետությունների ասամբլեայի որոշմամբ՝ ի շահ Դատարանին ընդդատյա հանցագործություններից տուժածների և նրանց ընտանիքների:
2. Դատարանը կարող է կարգադրել, որպեսզի Դատարանի կողմից նշանակված տուգանքների կամ բռնագրավումների արդյունքում ձեռք բերված դրամական միջոցներն ու գույքը փոխանցվեն Նպատակային ֆոնդին:
3. Նպատակային ֆոնդը կառավարվում է Մասնակից պետությունների ասամբլեայի կողմից սահմանվող չափորոշիչների համաձայն: