ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 9
Հոդված 9
Հանցագործության տարրերը
1. Հանցագործության տարրերը Դատարանին օգնում են 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների մեկնաբանման և կիրառման գործում: Դրանք ընդունվում են Մասնակից պետությունների ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
2. Հանցագործության տարրերում փոփոխություններ կարող են առաջարկել`
ա) ցանկացած մասնակից պետություն,
բ) բացարձակ մեծամասնությամբ որոշում ընդունող դատավորները,
գ) Դատախազը:
Այդ փոփոխություններն ընդունվում են Մասնակից պետությունների ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
3. Հանցագործության տարրերը և դրանցում կատարված փոփոխությունները պետք է համապատասխանեն սույն Կանոնադրությանը: