Հոդված 95
Հոդված 95
Դիմումի կատարման հետաձգումը՝ գործի ընդունելիության հարցի վիճարկման կապակցությամբ
Այն դեպքում, երբ Դատարանը 18-րդ կամ 19-րդ հոդվածի համաձայն քննության է առնում գործի ընդունելիության վիճարկումը, հարցվող պետությունը կարող է սույն Մասին համապատասխան հետաձգել դիմումի կատարումը՝ մինչև Դատարանի կողմից որոշման ընդունումը, եթե Դատարանը չի ընդունել հատուկ կարգադրություն այն մասին, որ Դատախազը կարող է սկսել ապացույցների հավաքումը՝ 18-րդ կամ 19-րդ հոդվածներին համապատասխան: