Հոդված 97
Հոդված 97
Խորհրդակցությունները
Այն դեպքում, երբ մասնակից պետությունը սույն Մասին համապատասխան ստանում է դիմում, որի առնչությամբ հայտնաբերում է այնպիսի դժվարություններ, որոնք կարող են խոչընդոտել կամ բացառել դրա կատարումը, այդ պետությունը հարցը լուծելու նպատակով անհապաղ խորհրդակցում է Դատարանի հետ: Այդպիսի դժվարություններ կարող են համարվել, inter alia՝
ա) դիմումը կատարելու համար անբավարար տեղեկությունները.
բ) փոխանցման վերաբերյալ դիմումի դեպքում, չնայած գործադրված բոլոր ջանքերին, պահանջվող անձի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը կամ այն փաստը, որ իրականացված քննության արդյունքները ցույց են տվել, որ հարցվող պետությունում գտնվող անձն ակնհայտորեն կալանավորման մասին որոշման մեջ նշված անձը չէ, կամ
գ) այն հանգամանքը, որ դիմումի կատարումը՝ առկա ձևով, հարցվող պետությունից կպահանջի այլ պետության նկատմամբ արդեն իսկ գործող պայմանագրային պարտավորությունների խախտում: