Անցնել բովանդակությանը

Հոդված 98

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 98

Անձեռնմխելիությունից հրաժարվելու և փոխանցմանը համաձայնելու մասով համագործակցությունը

1. Դատարանը չի կարող ներկայացնել փոխանցման կամ այնպիսի աջակցության վերաբերյալ դիմում, որը հարցվող պետությունից կպահանջեր կատարել անձի կամ երրորդ պետության գույքի պետական կամ դիվանագիտական անձեռնմխելիության առնչությամբ միջազգային իրավունքով իր ստանձնած պարտավորություններին հակասող գործողություններ, եթե Դատարանը նախապես չի ստացել այդ երրորդ պետության համագործակցությունը՝ անձեռնմխելիությունից հրաժարվելու հարցում:

2. Դատարանը չի կարող ներկայացնել փոխանցման վերաբերյալ այնպիսի դիմում, որը հարցվող պետությունից կպահանջեր կատարել միջազգային համաձայնագրերով ստանձնած իր այն պարտավորությունների հետ անհամատեղելի գործողություններ, որոնց համաձայն՝ անձին Դատարանին փոխանցելու համար պահանջվում է ուղարկող պետության համաձայնությունը, եթե Դատարանը նախապես չի ստացել ուղարկող պետության համագործակցությունը՝ փոխանցմանը համաձայնություն տալու հարցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։