Անցնել բովանդակությանը

Հոդված 99

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 99

93-րդ և 96-րդ հոդվածների համաձայն ներկայացված դիմումների կատարումը

1. Աջակցության վերաբերյալ դիմումները կատարվում են հարցվող պետության իրավունքով նախատեսված համապատասխան ընթացակարգերի համաձայն, և եթե դա չի արգելվում այդ իրավունքով, ապա դիմումում նշված ձևով, ներառյալ՝ դրանում նշված ցանկացած ընթացակարգի պահպանում, կամ թույլատրելով դիմումում նշված անձանց ներկա գտնվել և աջակցել կատարման ընթացքին:

2. Անհետաձգելի դիմումներ ներկայացնելու դեպքում դրանց ի պատասխան ներկայացվող փաստաթղթերը կամ ապացույցները Դատարանի պահանջով ուղարկվում են անհետաձգելի կարգով:

3. Հարցվող պետության պատասխաններն ուղեկցվում են բնօրինակով:

4. Առանց սույն մասի մյուս հոդվածները սահմանափակելու, այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է այն դիմումի արդյունավետ կատարման համար, որը կարող է իրականացվել առանց հարկադրանքի միջոցների, ներառյալ՝ անձի հարցաքննությունը կամ կամավոր հիմունքներով նրանից ապացույցներ ստանալը, այդ թվում՝ առանց հարցվող մասնակից պետության իշխանությունների ներկայության, եթե դա էապես կարևոր է դիմումի կատարման համար, ինչպես նաև որևէ հանրային օբյեկտի կամ հանրային վայրի զննումը, Դատախազը կարող է այդ դիմումը կատարել անմիջականորեն պետության տարածքում՝ հետևյալ կարգով.

ա) եթե հարցվող մասնակից պետությունն այն պետությունն է, որի տարածքում ենթադրաբար կատարվել է հանցագործությունը, և 18-րդ կամ 19-րդ հոդվածների համաձայն գործի ընդունելիությունը որոշվել է, ապա Դատախազը կարող է անմիջականորեն կատարել նման դիմումը՝ հարցվող մասնակից պետության հետ բոլոր հնարավոր խորհրդակցություններից հետո,

բ) մյուս դեպքերում Դատախազը կարող է դիմումը կատարել հարցվող մասնակից պետության հետ խորհրդակցություններից հետո՝ հաշվի առնելով տվյալ մասնակից պետության ներկայացրած ցանկացած հիմնավոր պայման կամ մտահոգություն: Եթե հարցվող մասնակից պետությունը սույն կետի համաձայն մատնանշում է դիմումի կատարման հետ կապված դժվարություններ, ապա վերջինս հարցը լուծելու նպատակով անհապաղ խորհրդակցում է Դատարանի հետ:

5. Այն դրույթները, որոնք 72-րդ հոդվածի համաձայն Դատարանում լսվող կամ հարցաքննվող անձին թույլ են տալիս վկայակոչել այն սահմանափակումները, որոնք նախատեսված են ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկությունների բացահայտումը կանխելու համար, կիրառվում են նաև աջակցության վերաբերյալ սույն հոդվածին համապատասխան ներկայացված դիմումների կատարման նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։