Հոդված 117. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ և ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 117. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ և ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախաքննությունը պարտադիր է բոլոր գործերով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 92 հոդվածով, 96 հոդվածի առաջին մասով, 109 հոդվածով, 110 հոդվածի առաջին մասով, 119 հոդվածի առաջին մասով, 124, 125 հոդվածներով, 155.1, 156 հոդվածով, 157 հոդվածի առաջին մասով, 157.1, 157.3, հոդվածներով, 176.2 հոդվածի առաջին մասով, 178 հոդվածով, 180 հոդվածի առաջին մասով, 203.2, 204 հոդվածներով, 214 հոդվածի առաջին մասով, 215, 217, 217.1, 218.1, 219, 220.1 հոդվածներով, 222 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 222.1 հոդվածով, 224 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 225 հոդվածով, 247 հոդվածի «ա» և «բ» կետերով, 249 հոդվածի «ա» և «բ» կետերով, 251 հոդվածով, 252 հոդվածի «ա» և «բ» կետերով, 253 հոդվածի «ա» և «գ» կետերով, 254 հոդվածի «ա» և «բ» կետերով, 258 հոդվածի «ա» , «բ» , «գ» և «դ» կետերով, 259.1 հոդվածի «ա» կետով, 263 հոդվածի «ա» և «բ» կետերով, 266 հոդվածի «գ» և «դ» կետերով, 276 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնցով նախաքննությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է համարում դատարանը կամ դատախազը:
Նախաքննություն կատարելը պարտադիր է բոլոր այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են անչափահասների կամ այն անձանց կողմից, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների պատճառով չեն կարող անձամբ իրականացնել պաշտպանության իրենց իրավունքը:
Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 66, 69, 72, 72.1, 75-77 հոդվածներով, 94 հոդվածի երրորդ մասով, 97.1, 97.2, 99-104, 112, 112.1, 113-115, 117, 118, 120-123, 126, 128-130, 130.1 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 133, 133.1, 133.2, 134, 134.1, 135-142, 153, 165, 166, 180.1, 182-185, 185.1, 186-191, 191.1, 191.2, 191.3, 191.4, 192-195, 203.4, 206.2, 206.3, 207, 207.1, 207.2, 208, 208.1, 209, 209.1, 216.1, 220.1, 221 հոդվածներով, 229 հոդվածի երկրորդ մասով, 231, 231.1, 235, 236, 237.6, 237.7, 237.8, 237.9, 237.10, 237.11, 237.12, 237.13 հոդվածներով, 238 հոդվածի երկրորդ մասով, 239, 240, 240.1, 240.2, 240.3, 241, 241.1, 244 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության մարմինների քննիչները.
Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 246 հոդվածի «բ» և «գ» կետերով, 248, 250, 253 հոդվածի «բ» կետով, 256 հոդվածով, 257 հոդվածի «բ» կետով, 259 հոդվածի «բ» և «գ» կետերով, 259.1 «բ» և «գ» կետերով, 261, 262 հոդվածներով, 263 հոդվածի «զ» կետով, 264 հոդվածով, 265 հոդվածի «գ» կետով, 267 հոդվածի «դ» և «ե» կետերով, 268.1, 269, 270, 273, 275 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են զինվորական դատախազության մարմինների քննիչները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 59-65, 65.1, 67, 68, 70, 71, 71.1, 73, 73.1, 74, 78, 79 հոդվածներով, 267 հոդվածի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` ազգային անվտանգության մարմինների քննիչները: Եթե դատախազության մարմինների քննությանը ենթակա գործերով հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական դատախազության մարմինների քննիչները:
Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 80-82, 86 առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 87 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 88 հոդվածով, 89 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 93, 93.1, 93.2, 93.3, հոդվածներով, 94 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 95 հոդվածով, 96 հոդվածի երկրորդ մասով, 97, 98, 105-108 հոդվածներով, 110 հոդվածի երկրորդ մասով, 111, 116 հոդվածներով, 119 հոդվածի երկրորդ երրորդ և չորրորդ մասերով, 119.1, 119.2, 127 հոդվածներով, 131 հոդվածի առաջին մասով, 132, 155.2, 155.3 հոդվածներով, 157 հոդվածի երկրորդ մասով, 159.1, 161, 161.1, 161.2 հոդվածներով, 162.3, 162.4, 162.5, 162.6, 163, 167-173, 175, 175.1 հոդվածներով, 176.2 հոդվածի երկրորդ մասով, 177, 179, 179.1 հոդվածներով, 180 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 181, 202, 203, 203.1, 203.2, 204, 210-213 հոդվածներով, 214 հոդվածի երկրորդ մասով, 216, 218, 218.2, 220 հոդվածներով, 222 հոդվածի երրորդ մասով, 223 հոդվածով, 224 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 226, 226.1, 226.2, 228, 229, 229.1 հոդվածներով, 229.2 հոդվածի առաջին մասով, 230, 231, 231.1, 232, 232.1, 233 հոդվածներով, 234, 237, 237.1, 237.2, 237.3, 237.4, 237.5, հոդվածներով, 238 հոդվածի առաջին մասով, 242, 243, 244.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ բոլոր գործերով կատարում են նաև ներքին գործերի մարմինների քննիչները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 246 հոդվածի «ա» կետով, 247 հոդվածի «գ» կետով, 249 հոդվածի «գ» կետով, 252 հոդվածի «գ» կետով, 254 հոդվածի «գ» կետով, 255 հոդվածով, 257 հոդվածի «ա» կետով, 258 հոդվածի «ե» կետով, 259 հոդվածի «ա» կետով, 259.2, 260 հոդվածներով, 263 հոդվածի «գ», «դ» և «ե» կետերով, 265 հոդվածի «ա» և «բ» կետերով, 271, 272, 274 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` զինվորական ոստիկանության քննիչները: Եթե ներքին գործերի մարմինների քննությանը ենթակա գործերով հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական ոստիկանության մարմինների քննիչները:
Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածի չորրորդ մասով, 87 հոդվածի չորրորդ մասով, 89 հոդվածի չորրորդ մասով, 90, հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որը հարուցել է քրեական գործը: Եթե այդ գործերի քննությունը կատարելիս հայտնաբերվեն այն հանցագործությունների հետ կապված պաշտոնեական հանցագործություններ (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-187, 268, 268.1 հոդվածներ), որոնց վերաբերյալ հարուցված է գործը, ապա դրանց քննությունը կատարում է գործը հարուցող մարմինը:
Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84, 85, 196-201, 205, 206 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որի քննչական ենթակայությանն է վերաբերում այն հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցվել է գործը:
(12.01.66, 29.09.66, 29.07.67, 30.09.67, 29.10.69, 27.11.69, 26.08.70, 01.09.71, 04.05.73, 04.07.73, 28.11.73, 22.05.74, 29.01.75, 02.09.75, 27.07.77, 26.04.78, 31.07.78, 25.10.78, 22.11.78, 28.01.82, 29.12.83, 25.07.84, 27.02.85, 25.06.86, 05.12.85, 02.08.91, 25.12.87, 10.03.90, 01.07.91, 23.10.87, 25.07.88, 11.05.92, 18.08.93, 15.06.94 թ, 17.05.95, 19.05.95, 25.05.95, 13.12.95, 29.04.96, 30.11.96, 03.12.96, 23.06.97 ՀՕ-131, 23.06.97 ՀՕ-132, 23.06.97 ՀՕ-136, 17.12.97, 28.04.98 ՀՕ-212, 08.06.98 ՀՕ-226 օրենքների խմբագրությամբ)