Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 250. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 250. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դատական նիստում գործը ենթակա է կարճման, եթե դատական քննության ժամանակ պարզվեն սույն օրենսգրքի 5 հոդվածով նախատեսված հանգամանքները, բացի այս հոդվածի երկրորդ մասում մատնանշված դեպքերից: Գործը դատական նիստում կարճման ենթակա է նաև 5.2, 5.4, 5.6, 5.7 հոդվածներով նախատեսված դեպքերում:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնցով նախաքննություն և հետաքննություն չի կատարվել, ենթակա են կարճման նաև ամբաստանյալի հետ տուժողի հաշտության դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 102 հոդվածում մատնանշված դեպքերի:

(28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։