Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԴԱՏԻ ՏԱԼԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 230. ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 230. ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ

Սույն օրենսգրքի 5, 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7 և 202 հոդվածի 2-րդ կետում մատնանշված հանգամանքների առկայության դեպքում դատարանը տնօրինական նիստում կարճում է գործը: Ընդ որում դատարանը վերացնում է ընտրված խափանման միջոցները, քաղաքացիական հայցը և գույքի բռնագրավումն ապահովելու միջոցները և լուծում է իրեղեն ապացույցների հարցը:

Գործը կարճելու որոշման պատճենը հանձնվում է քրեական պատասխանատվության ենթարկված անձին և տուժողին:

Այնպիսի փաստերի հաստատման դեպքում, որոնք պահանջում են քրեական պատասխանատվության կանչված անձի կամ այլ անձանց նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառում, դատարանը, կարճելով քրեական գործը, այդ փաստերի մասին տեղյակ է պահում համապատասխան ընկերական դատարանին, կամ հասարակական կազմակերպությանը, կամ աշխատավորական կոլեկտիվին:

(25.07.84 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։