Հոդված 28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԸՆԴԴԱՏՅԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ (հոդված 28 ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)
Հոդված 28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԸՆԴԴԱՏՅԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ (հոդված 28 ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59, 61-71, 71.1, 72, 72.1, 74 հոդվածներով, 76 հոդվածի երկրորդ մասով, 79 հոդվածով, 80 հոդվածի առաջին մասով, 81, 82, 84, 85, հոդվածներով, 87 հոդվածի չորրորդ մասով, 88 հոդվածի երկրորդ մասով, 90 հոդվածի չորրորդ մասով, 99 հոդվածներով, 112 հոդվածի չորրորդ մասով, 153 հոդվածներով, 173 հոդվածի երրորդ մասով, 180.1 հոդվածով, 181 հոդվածի երկրորդ մասով, 180.1 հոդվածով, 181 հոդվածի երկրորդ մասով, 185 հոդվածի երրորդ մասով, 190-193, 206.2, 206.3, 209.1, 237.9 հոդվածի երկրորդ մասով, 237.10 հոդվածի երկրորդ մասով, 237.11 հոդվածի երկրորդ մասով, 237.12 հոդվածի երկրորդ մասով հոդվածներով:
Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանին ընդդատյա են միլիցիայի շարքային և վարչատնտեսական կազմին պատկանող անձանց կատարած այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք ուղղված են նրանց համար սահմանված ծառայությունը կրելու կարգի դեմ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանին ընդդատյա են նաև` առանձնապես բարդ կամ հատուկ հասարակական նշանակություն ունեցող գործերը, որոնք Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քննությանն են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների նախաձեռնությամբ, կամ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը սույն օրենսգրքի 29 հոդվածի կարգով ընդունել է իր վարույթը, ինչպես նաև այն գործերը, որոնց դատավճիռները բեկանվել են երկրորդ անգամ` այդ գործերը նոր դատաքննության հանձնելով: Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների նախաձեռնությամբ իրեն ուղարկված գործերը կամ ընդունել իր վարույթը, կամ իր հայեցողությամբ հանձնել ժողովրդական դատարանի քննարկմանը:
(31.07.62, 29.09.66, 04.05.73, 22.05.74, 28.05.80, 25.07.84, 25.06.86, 10.03.90, 11.05.92, 17.05.95, 30.11.96, 03.12.96, 28.04.98 թիվ ՀՕ-212 օրենքների խմբագրությամբ)