Հոդված 296. ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ և ՆՐԱ ՀԵՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 296. ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ և ՆՐԱ ՀԵՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Պայմանական դատապարտություն կիրառելիս դատարանը օրենքով սահմանված կարգով որոշում է, թե ում վրա պետք է դրվի պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողությունը և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելը:
Եթե պայմանականորեն դատապարտվելու մասին կա հանցավորի աշխատանքի վայրի հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությունը, դատարանը կարող է պայմանականորեն դատապարտվածին հանձնել այդ կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին` վերադաստիարակելու և ուղղելու համար: Նշված միջնորդության բացակայության դեպքում դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ անձի վրա` նրանց համաձայնությամբ, դնել պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողության և նրա հետ դաստիարակչական աշխատանք տանելու պարտականությունը:
(25.07.84 խմբագրությամբ)