Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԴԱՏԻ ՏԱԼԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 235. ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴԱՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 235. ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴԱՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

Դատավորի ընդունած որոշումը կամ դատարանի տնօրինական նիստի կայացրած որոշումը դատախազը կարող է յոթ օրվա ընթացքում բողոքարկել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին:

Քրեական գործի կարճման վերաբերյալ դատարանի որոշումը կարող է գանգատարկել տուժողը կամ նրա ներկայացուցիչը: Մեղադրյալը կամ նրա պաշտպանը կարող են այդ որոշումը գանգատարկել, եթե նրանք գործի կարճման հիմքերն ու շարժառիթները համարում են սխալ:

Գանգատները կարող են տրվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին` որոշման պատճենները մատնանշված անձանց հանձնելու պահից յոթ օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։