Անցնել բովանդակությանը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 36 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 404. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ԴՐԱՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 404. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ԴՐԱՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Եթե դատարանը գործի քննությամբ հանգի այնպիսի հետևության, որ հասարակական մեծ վտանգ չներկայացնող հանցագործություն կատարած անչափահասին ուղղելը հնարավոր է առանց քրեական պատժի կիրառման, ապա նա որոշում է ընդունում քրեական գործը կարճելու և նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10 հոդվածով նախատեսված դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից որևէ մեկը կիրառելու մասին:

Որոշում կայացնելիս պահպանվում են սույն օրենսգրքի 252, 337 և 375 հոդվածների պահանջները:

Դատարանն անչափահասի նկատմամբ քրեական գործը կարող է կարճել նաև տնօրինական նիստում, սույն օրենսգրքի 5.6 հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։