ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 32 · ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 358. ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ և ԴԱՏԱՎՃԻՌՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ
Հոդված 358. ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ և ԴԱՏԱՎՃԻՌՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ
Մինչև դատավճիռը կատարման հանձնելը ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը պարտավոր են կալանքի տակ պահվող դատապարտյալի մերձավոր ազգականներին, նրանց խնդրանքով, հնարավորություն տալ տեսակցելու դատապարտյալի հետ:
Այն դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որով կալանքի տակ գտնվող դատապարտյալը ենթարկվել է ազատազրկման կամ աքսորի, կալանավայրի վարչությունը պարտավոր է դատապարտյալի մերձավոր ազգականներին տեղեկացնել այն մասին, թե պատիժը կրելու համար ուր է ուղարկվում դատապարտյալը: