ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 18 · ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 176. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 176. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Փորձաքննության կատարումը անհրաժեշտ համարելով, քննիչը այդ մասին կազմում է որոշում, որտեղ նշվում է` փորձաքննություն նշանակելու հիմքը, փորձագետը, այն հիմնարկի անունը, որտեղ կատարվելու է փորձաքննությունը, այն հարցերը, որոնց վերաբերմամբ պետք է եզրակացություն տրվի:
Փորձաքննությունը համապատասխան փորձագիտական հիմնարկի հանձնարարելիս, քննիչը, սույն օրենսգրքի 66 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում, այդ հիմնարկին է ուղարկում իր որոշումը և փորձաքննության կատարման համար անհրաժեշտ նյութերը: