Հոդված 82. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Հոդված 82. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է սույն օրենսգրքի 6 հոդվածի պահանջների պահպանմամբ այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար որպես պատիժ օրենքով նախատեսված է ազատազրկում մեկ տարուց ավելի ժամանակով: Բացառիկ դեպքերում խափանման այդ միջոցը կարող է կիրառվել այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար որպես պատիժ օրենքով նախատեսված է ազատազրկում նաև մեկ տարուց ոչ ավելի ժամանակով:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-60, 70 հոդվածներով, 71 հոդվածի երկրորդ մասով, 72, 72.1, 73, 74, 76, 77, 79 հոդվածներով, 80 հոդվածի առաջին մասով, 81, 82, 86-90, հոդվածներով, 93 հոդվածի երկրորդ մասով, 94 հոդվածի երրորդ մասով, 96 հոդվածի երկրորդ մասով, 97.1 հոդվածի երկրորդ մասով, 98, 99, 100, 104, 105 հոդվածներով, 110 հոդվածի երկրորդ մասով, 112, 112.1, 114-116 հոդվածներով, 120 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 130.1 հոդվածով, 173 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 180.1 հոդվածով, 181 հոդվածով, 182 հոդվածի երկրորդ մասով, 183 հոդվածի երկրորդ մասով, 185, 185.1, 186, 190, 191 հոդվածներով, 193 հոդվածի երկրորդ մասով, 198 հոդվածի երկրորդ մասով, 202, 203, 207, 207.1, 209.1 հոդվածներով, 222 հոդվածով, 224 հոդվածի երկրորդ մասով, 226 հոդվածով, 226.1 հոդվածով, 229 հոդվածի երկրորդ մասով, 229.1 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 229.2 հոդվածի երկրորդ մասով, 232.1 հոդվածով, 237.1 հոդվածի երկրորդ մասով, 244 հոդվածի առաջին մասով, 246 հոդվածի «բ» և «գ» կետերով, 247 հոդվածի «գ» կետով, 248 հոդվածի «բ» և «գ» կետերով, 249 հոդվածի «գ» կետով, 250 հոդվածով, 254 հոդվածի «բ» և «գ» կետերով, 255-257, 259-262 հոդվածներով, 263 հոդվածի «ե» և «զ» կետերով, 264 հոդվածի «գ» կետով, 265 հոդվածի «գ» կետով, 267 «ա», «բ» և «գ» կետերով, 268 հոդվածի «ա» և «գ» կետերով, 269-275 հոդվածներով, 276 հոդվածի «ա» կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել հենց միայն հանցագործության վտանգավորության շարժառիթներով:
Կալանքի սանկցիայի հարցը լուծելիս դատախազը պարտավոր է մանրակրկիտ ծանոթանալ կալանքի վերցնելու համար հիմքեր պարունակող բոլոր նյութերին և անհրաժեշտության դեպքում անձամբ հարցաքննել կասկածյալին կամ մեղադրյալին, իսկ անչափահաս կասկածյալին կամ մեղադրյալին` բոլոր դեպքերում:
Կալանքի սանկցիա տալու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և նրան տեղակալներին, շրջանային և քաղաքային դատախազներին, ինչպես նաև շրջանային կամ քաղաքային դատախազների իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազներին:
(31.07.62, 29.09.66, 29.07.67, 04.05.73, 28.11.73, 22.11.74, 29.01.75, 02.09.75, 28.04.77, 25.07.84, 23.10.87, 11.05.92, 27.10.94, 13.12.95, 03.12.96 խմբագրությամբ)