Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 6.1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 6.1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Քաղաքացիների համար երաշխավորվում է բնակարանի անձեռնմխելիություն: Ոչ ոք իրավունք չունի առանց օրինական հիմքի բնակարան մտնել` հակառակ այնտեղ բնակվող անձանց կամքին:

Քաղաքացիների անձնական կյանքը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը պահպանվում են օրենքով:

Խուզարկությունը, առգրավումը, քաղաքացիների բնակարանների զննումը, փոստային առաքումների վրա կալանք դնելը և դրանց առգրավումը փոստային-հեռագրական հիմնարկներում կարող են կատարվել միայն սույն օրենսգրքով սահմանված հիմունքներով և կարգով:

(25.07.84 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։