Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 236. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 236. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին ատյանի դատարանը գործը քննելիս պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` հարցաքննլ ամբաստանյալներին, տուժողներին, վկաներին, լսել փորձագետների եզրակացությունները, զննել իրեղեն ապացույցները, հրապարակել արձանագրությունները և այլ փաստաթղթեր:

Յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար նշանակված ժամանակից: Նույն դատավորների կողմից, նախքան սկսված գործի դատավարությունն ավարտելը, այլ գործեր քննարկել չի թույլատրվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։