Անցնել բովանդակությանը
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 22 · ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ, ՔՆՆԻՉԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

Հոդված 216. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ և ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 216. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ և ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Մեղադրյալը, նրա պաշտպանը, տուժողը, վկան, փորձագետը, թարգմանը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և այլ անձինք կարող են հետաքննության մարմնի կամ քննիչի գործողությունների դեմ գանգատ տալ դատախազին: Գանգատները դատախազին կարող են տրվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ հետաքննություն կատարող այն անձի կամ քննիչի միջոցով, որոնց գործողությունների դեմ տրվում է գանգատը: Գանգատները կարող են լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բանավոր գանգատները մտցվում են արձանագրության մեջ, որն ստորագրվում է գանգատաբերի և գանգատն ընդունող անձի կողմից:

Հետաքննություն կատարող անձը և քննիչը պարտավոր են ստացած գանգատը քսանչորս ժամվա ընթացքում, իրենց բացատրությունների հետ միասին, ուղարկել դատախազին:

Գանգատ տալը, մինչև նրա լուծումը, չի կասեցնում գանգատարկվող գործողության կատարումը, եթե այդ անհրաժեշտ չհամարեն անելու համապատասխանորեն հետաքննություն կատարող անձը, քննիչը կամ դատախազը:

(15.05.65 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։