Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 1999-01-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 9. ԴԱՏԱՎՈՐԻ, ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼԻՍ

գործել է մինչև 1999-01-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. ԴԱՏԱՎՈՐԻ, ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼԻՍ

Քրեական գործերը առաջին ատյանի բոլոր դատարաններում քննվում են օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորի կամ դատավորի և ատենակալների կազմով:

Դատավորները միանձնյա քննում են բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերի, ինչպես նաև այն հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնց կատարման համար օրենքով նախատեսված է մահապատիժ:

Ժողովրդական ատենակալները արդարադատություն իրականացնելիս օգտվում են դատավորի բոլոր իրավունքներից: Ժողովրդական ատենակալները գործի քննության ընթացքում և դատավճիռ կայացնելիս ծագող բոլոր հարցերը լուծելու ժամանակ օգտվում են դատական նիստում նախագահողի հետ հավասար իրավունքներից:

Գործի քննարկումը վճռաբեկության կարգով դատարանները իրականացնում են դատարանի երեք անդամի կազմով:

(9 հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

Գործի քննարկումը հսկողության կարգով իրականացնում է` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան` դատարանի երեք անդամի կազմով, գերագույն դատարանի նախագահությունը` նախագահության անդամների մեծամասնության կազմով, իսկ գերագույն դատարանի պլենումը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի անդամների ոչ պակաս երկու երրորդի կազմով:

(9 հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

(29.05.64, 25.07.84, 01.07.94 թ. խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։