ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 20 · ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ
Հոդված 196. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ և ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 196. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ և ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծանոթանալու համար գործի նյութերը մեղադրյալին և նրա պաշտպանին ներկայացնելու մասին քննիչը արձանագրություն է կազմում` պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների կանոնները: Արձանագրության մեջ նշվում է, թե ծանոթանալու համար հատկապես ինչ նյութեր են ներկայացվել (հատորների ու թերթերի քանակը), որտեղ և ինչքան ժամանակ է տևել գործին ծանոթանալը, ինչ միջնորդություններ են հարուցել մեղադրյալն ու նրա պաշտպանը և ինչ հայտարարություններ են արել նրանք:
Եթե մեղադրյալը հրաժարվել է գործի նյութերին ծանոթանալուց, այդ մասին նշվում է արձանագրության մեջ և շարադրվում են հրաժարվելու շարժառիթները, եթե մեղադրյալը հայտնել է դրանք: