Հոդված 376. ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 376. ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Գործը հսկողության կարգով քննարկելիս դատավճռի բեկանման կամ փոփոխման հիմքեր են հանդիսանում այն հանգամանքները, որոնք մատնանշված են սույն օրենսգրքի 340 հոդվածում:
Առաջին ատյանի դատարանի որոշումները, ինչպես նաև վճռաբեկ և հսկողության ատյանների որոշումները ենթակա են բեկանման կամ փոփոխման, եթե բողոքը քննարկող դատարանը գտնի, որ այդ որոշումով առաջին ատյանի դատարանը կայացրել է տնօրինական կամ չհիմնավորված վճիռ, որ վերադաս դատարանը անհիմն կերպով ուժի մեջ է թողել, բեկանել կամ փոփոխել է գործով նախորդ որոշումները կամ դատավճիռը, կամ եթե գործը վերադաս դատարանում քննարկելիս թույլ են տրվել օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել նրանց կայացրած որոշումների ճշտության վրա: