ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 73. ՔՆՆՉԱԿԱՆ և ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 73. ՔՆՆՉԱԿԱՆ և ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Գործի համար նշանակություն ունեցող փաստական տվյալները կարող են հաստատվել զննության, քննության, խուզարկության և քննչական ու դատական այլ գործողությունների արձանագրություններով, որոնք կազմվում ու ձևակերպվում են սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Փաստական տվյալները կարող են հաստատված համարվել նաև պետական ու հասարակական ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից, պաշտոնատար անձերից ու քաղաքացիներից ելած այլ փաստաթղթերով, եթե փաստաթղթում շարադրված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները: