Հոդված 125. ԹԱՐԳՄԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 125. ԹԱՐԳՄԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենսգրքի 11 հոդվածով նախատեսված դեպքերում հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ կատարելիս քննիչը թարգման է հրավիրում:
Թարգմանը սույն օրենսգրքի 11 հոդվածով նախատեսված դեպքերում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի կողմից նշանակված և այն լեզուներին տիրապետող անձն է, որոնց գիտենալը անհրաժեշտ է թարգմանության համար:
Թարգմանը պարտավոր է ներկայանալ հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի հրավերով և լրիվ ու ճշտությամբ կատարել իրեն հանձնարարված թարգմանություններ:
Ակնհայտ սխալ թարգմանելու դեպքերում թարգմանը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով: Ներկայանալուց կամ իր պարտականությունները կատարելուց խուսափելու դեպքում թարգման նշանակված անձի նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ կամ նրա վրա դրվել դրամական տույժ մինչև երեսուն դրամի չափով: Դրամական տույժը դրվում է դատարանի կողմից, սույն օրենսգրքի 313.1 հոդվածով նախատեսված կարգով:
Այս հոդվածի կանոնները տարածվում են դատավարությանը մասնակցելու համար հրավիրված այն անձանց վրա, որոնք հասկանում են համրի կամ խուլի նշանները:
Թարգմանի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելիս քննիչը թարգմանին բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները:
(25.07.84 խմբագրությամբ)