Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 53.1. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ, ՔՆՆԻՉԻ, ԴԱՏԱԽԱԶԻ և ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 53.1. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ, ՔՆՆԻՉԻ, ԴԱՏԱԽԱԶԻ և ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հանցագործության դեպքի բացակայության, արարքի մեջ հանցակազմի բացակայության, կամ կատարված հանցագործության մեջ քաղաքացու մասնակցությունը ապացուցված չլինելու պատճառով քրեական գործը կարճելու, ինչպես նաև արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը և դատարանը պարտավոր են քաղաքացուն բացատրել նրա խախտված իրավունքների վերականգման կարգը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել անօրինական դատապարտության, անօրինական քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանքը որպես խափանման միջոց անօրինական կարգով կիրառելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցման համար:

Վնասի հատուցման պայմաններն ու կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(25.07.84, 17.05.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։