ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 63. ՎԿԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 63. ՎԿԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար վկան պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 հոդվածով, իսկ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով:
Եթե առանց հարգելի պատճառի վկան չի ներկայանում, հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը և դատարանը իրավունք ունեն նրան բերման ենթարկելու: Բացի դրանից, առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայացող վկան, գործը քննող դատարանի որոշմամբ, կարող է տուգանվել մինչև երեսուն դրամի չափով, սույն օրենսգրքի 313.1 հոդվածով նախատեսված կարգով:
(25.07.84, 27.02.85 խմբագրությամբ)