ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 5.4. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հոդված 5.4. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ քննիչը և հետաքննության մարմինը իրավունք ունեն քրեական գործը կարճելու` անձին վարչական պատասխանատվության ենթարկելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 46.1 հոդվածում նախատեսված հիմքերով:
Քրեական գործը կարճելու մասին տեղեկացվում է այն անձը, որի նկատմամբ գործը կարճվել է, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը: Հիշյալ անձինք իրավունք ունեն հինգ օրվա ընթացքում դատարանի որոշումը կամ դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշումը գանգատարկել համապատասխանաբար` վերադաս դատախազին:
(28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)