Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 254. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԳԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 254. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԳԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Եթե դատական նիստի ժամանակ ամբաստանյալը խախտում է սահմանված կարգը, ինչպես նաև, երբ նա չի ենթարկվում նախագահողի կարգադրություններին, նախագահողը ամբաստանյալին նախազգուշացնում է, որ այդպիսի գործողություններ կրկնվելու դեպքում նա կհեռացվի նիստի դահլիճից: Ամբաստանյալը, կարգը կրկին անգամ խախտելու դեպքում, դատարանի որոշմամբ կարող է հեռացվել նիստի դահլիճից, իսկ գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ: Սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հայտարարվում է նրան` հրապարակումից անմիջապես հետո:

Եթե պետական կամ հասարակական մեղադրողը, պաշտպանը կամ հասարակական պաշտպանը չեն ենթարկվում նախագահողի կարգադրություններին, ապա նախագահողը նրանց նախազգուշացնում է: Եթե նշված անձինք շարունակում են չենթարկվել նախագահողի կարգադրություններին, ապա գործի քննությունը դատարանի որոշմամբ կարող է հետաձգվել, եթե հնարավոր չէ առանց գործին վնասելու տվյալ անձին փոխարինել մյուս ուրիշով: Միաժամանակ դատարանը այդ մասին հայտնում է համապատասխանորեն վերադաս դատախազին, փաստաբանների կոլեգիայի նախագահությանը, հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին:

Գործին մասնակցող այլ անձինք, դատական նիստում կարգը խանգարելու կամ նախագահողի կարգադրություններին չենթարկվելու դեպքում, դատարանի նիստի դահլիճից հեռացվել կարող են դատարանի որոշմամբ, իսկ այն անձինք, որոնք դատավարության մասնակիցներ չեն` նախագահողի կարգադրությամբ:

Բացի այդ, սույն հոդվածի երրորդ մասում նշված անձանց վրա դատարանի որոշմամբ կարող է տուգանք դրվել տասից մինչև երեսուն դրամի չափով, սույն օրենսգրքի 313.1 հոդվածով նախատեսված կարգով:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։