Հոդված 375. ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 375. ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Գործը հսկողության կարգով քննարկելիս դատարանը կարող է բողոքը թողնել առանց բավարարման. բեկանել դատավճիռը և հետագա բոլոր դատական որոշումները և կարճել գործի վարույթը կամ այն հանձնել նոր քննության, կամ նոր դատական քննության. բեկանել վճռաբեկ որոշումը, ինչպես նաև հետագա դատական որոշումները, եթե դրանք կայացված են եղել, և գործը հանձնել նոր վճռաբեկ քննարկման. բեկանել հսկողության կարգով կայացված որոշումները և փոփոխումով կամ առանց փոփոխման ուժի մեջ թողնել դատարանի դատավճիռը և վճռաբեկ ատյանի որոշումը. փոփոխություններ մտցնել դատարանի դատավճռի կամ որոշումների մեջ:
Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված բողոքները հսկողության կարգով քննարկելիս կիրառվում են այս հոդվածի կանոնները:
Հսկողության կարգով գործը քննող դատարանը, սույն օրենսգրքի 55.2 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կայացնում է մասնավոր որոշում:
(25.07.84 խմբագրությամբ)