ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 36 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 403. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Հոդված 403. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Անչափահասի նկատմամբ դատավճիռ կայացնելիս, սույն օրենսգրքի 294 հոդվածում նշված հարցերից բացի, դատարանը պարտավոր է քննության առնել`
1) անչափահասի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 42.1 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում.
2) անչափահասի նկատմամբ հասարակական դաստիարակ նշանակելու անհրաժեշտությունը պայմանականորեն դատապարտելու, ազատազրկման հետ չկապված պատժամիջոց կիրառելու կամ դատավճռի կատարումը հետաձգելու դեպքերում:
(28.04.77 խմբագրությամբ)