Հոդված 329. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ և ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 329. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ և ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Առաջին ատյանի դատարանի որոշման և դատավորի որոշման դեմ քրեական գործերով կարող են մասնավոր գանգատ կամ մասնավոր բողոք բերել սույն օրենսգրքի 323 հոդվածում մատնանշված անձինք, հետևյալ բացառումներով`
1) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դրամական տույժ կամ տուգանք նշանակելու մասին և սույն օրենսգրքի 247 հոդվածի կարգով քրեական գործ հարուցելու մասին դատարանի որոշումները կարող են գանգատարկել այն անձինք, որոնց նկատմամբ դրանք կայացվել են, կամ կարող են բողոքարկվել դատախազի կողմից: Գործի հարուցումը մերժելու մասին դատավորի որոշումը կարող է գանգատարկել տուժողը կամ բողոքարկել դատախազը.
2) դատարանի այն որոշումները և դատավորի այն որոշումները, որոնք կայացվել են սույն օրենսգրքի 55.2, 223, 228, 229, 246, 249 հոդվածներով, 298 հոդվածի երկրորդ մասով, 309, 360, 361 և 366.1 հոդվածներով նախատեսված դեպքերում, վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չեն, բայց կարող են բողոքարկվել դատախազի կողմից.
3) դատարանի այն որոշումները և դատավորի այն որոշումները, որոնք կայացվել են սույն օրենսգրքի 32, 33, 91, 221, 224 հոդվածներով, 239 հոդվածի երրորդ ու չորրորդ մասերով, 241, 248, 251, 254 հոդվածներով (բացի տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներից), 262, 266, 268, 269, 274, 278 հոդվածներով, 298 հոդվածի առաջին մասով, 360.2, 362, 364, 367, 402, 403.1, 404 հոդվածներով նախատեսված դեպքերում, վճռաբեկության կարգով գանգատարկման և բողոքարկման ենթակա չեն:
Վճռահատությամբ ավարտված գործի դատական քննության ժամանակ ընդունված որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքերում գործը պետք է վճռաբեկ ատյան ուղարկվի դատավճռի գանգատարկման համար սահմանված ժամկետը լրացնելուց հետո միայն:
Դատարանի որոշման և դատավորի որոշման դեմ մասնավոր գանգատներ կամ մասնավոր բողոքներ լինելու դեպքում վճռաբեկ ատյանը քննության է առնում դրանց միայն այն անձանց կամ գործողություններին վերաբերող մասը, որոնց նկատմամբ տրված է գանգատը կամ բողոքը:
Վճռաբեկ գանգատներ ու բողոքներ տալու և քննարկելու ժամկետների ու կարգի վերաբերյալ սույն օրենսգրքի երեսուներորդ և երեսունմեկերորդ գլուխներում սահմանված կանոնները տարածվում են մասնավոր գանգատներ ու մասնավոր բողոքներ տալու ժամկետների ու կարգի մասին:
(29.05.64, 22.05.74, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)